Խորվաթիայի ֆուտբոլի միության նախագահ Դավոր Շուկերը վերջին 3 օրերը Բրազիլիայում է անցկացրել, որտեղ ներկա է եղել Կոնֆեդերացիայի Գավաթի խաղարկության վիճակահանությանը:
«Մարզադաշտերի կառուցումը եզրափակիչ փուլում է, ամեն ինչ շուտով կավարտվի, և երկիրը պատրաստ կլինի աշխարհի առաջնությանը»,- վերադառնալով Զագրեբ` ասել է Շուկերը:
Բացի այդ, Շուկերը մեկնաբանել է «Եվրո-2020»-ն ընդունելու հնարավորությունը:
««Եվրո-2020»-ը կանցնի 13 քաղաքներում, և սա մրցաշարն անցկացնելու մեր միակ շանսն է: Անշո´ւշտ, մենք թեկնածու կլինենք: Հուսով եմ, որ կարող ենք միանալ «Եվրո-2020»-ն անցկացնելու համար պայքարին: Իհարկե, հիանալի կլինի, եթե Եվրոպայի առաջնության 4 խաղ անցկացնելու հնարավորություն ունենանք»,- ասել է Շուկերը:






































