Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում հունական «Օլիմպիակոս»-ի դեմ դեկտեմբերի 4-ին կայանալիք խաղը Եվրոպայի գլխավոր մրցաշարում 150-րդը կլինի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի համար:
Ֆրանսիացի մասնագետը մեկնարկել է Չեմպիոնների Լիգայում 1993 թվականին, երբ իր գլխավորությամբ «Մոնակո»-ն 4:1 ջախջախիչ հաշվով առավելության հասավ Մոսկվայի «Սպարտակ»-ի նկատմամբ: Չեմպիոնների Լիգայի խաղարկության շրջանակներում Վենգերը գրանցել է 68 հաղթանակ, 42 պարտություն և 39 ոչ-ոքի:
Նշենք, որ բացի Վենգերից` Չեմպիոնների Լիգայի խաղարկության շրջանակներում անցկացրած 100 խաղերի սահմանը հատել են Ալեքս Ֆերգյուսոնը (187 հանդիպում), Կառլո Անչելոտին (112) և Ժոզե Մոուրինյոն (100):








































