Շվեդիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չէր ուզենա «Ոսկե գնդակի» դափնեկրի տեղում կրկին տեսնել Լեո Մեսսիին:
«Քանի՞ անգամ է արդեն Մեսսին հաղթել «Ոսկե գնդակը»: Երկու՞, երե՞ք: Եթե ժյուրին պատրաստվում է արդարացի լինել, ապա պետք է մրցանակը այս անգամ ուրիշ մեկին հանձնի», – Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում TF1 Telefoot-ը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» համար պայքարելու են Քրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին ու Անդրես Ինյեստան: Վերջին երկուսի հետ Իբրահիմովիչը ժամանակին հանդես է եկել «Բարսելոնա»-ի կազմում:







































