Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի Աշխարհի 2012թ. երիտասարդական առաջնությունը:
Մրցումների երրորդ օրը քիչ անց ռինգ դուրս կգա Հայաստանի երրորդ ներկայացուցիչը՝ 64 կգ քաշային Գոռ Երիցյանը: Գոռի հակառակորդը Ուզբեկստանի ներկայացուցիչ Անվար Տուրապովն է:
Հիշեցնենք, որ այսօր Հայրիկ Նազարյանը դուրս մնաց հետագա պայքարից, իսկ Տարոն Սողոմոնյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ:






































