Շարունակվում է բռնցքամարտի Աշխարհի 2012թ. Երիտասարդական առաջնությունը: 46-49 կգ քաշային կարգում հանդես եկող Հայրիկ Նազարյանը 1/16 եզրափակիչում չկարողացավ հաղթահարել Բուլղարիայի ներկայացուցիչ Տինկո Բանաբակովի արգելքը:
Հավասար պայքարում անցած մենամարտն ավարտվեց 14:14 հաշվով: Առաջին ռաունդնում գրանցվեց 6:6 հաշիվը, այնուհետև՝ 3:5 և 5:3: Հավասար հաշվի պայմաններում մրցավարներն առավելություն տվեցին կարմիր անկյան մարզիկին:
Այսպիսով՝ Հայրիկ Նազարյանը լքում է հետագա պայքարը:






































