NBA-ի կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանի հերթական խաղարկային օրվա շրջանակներում տեղի են ունեցել 2 հանդիպումներ: «Մայամի»-ն սեփական հարթակում 105:100 (22:27, 25:17, 26:32, 32:24) հաշվով առավելության է հասել «Սան-Անտոնիո»-ի նկատմամբ, իսկ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»-ը հաշվի նավազագույն տարբերությամբ՝ 106:105 (30:25, 21:35, 27:26, 28:19), հաղթել է «Դենվեր Նագետս»-ին:
NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրել է խաղարկային օրվա տեսությունը և լավագույն դրվագների հնգյակը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Մայամի»-ի պաշտպան Ռեյ Ալենի՝ «Սան-Անտոնիո»-ի դեմ խաղում կատարած հիանալի նետումը:






































