«Միլան»-ի կիսապաշտպան Ջեննարո Գատտուզոն «Ինտեր»-ի հետ կայանալիք խաղի նախաշեմին ասել է, որ ինքը երբևէ չի հագնի «Ինտեր»-ի մարզաշապիկը:
«Ամեն ինչի կհամաձայնեմ, սակայն ոչ դրան: Ավելի լավ է խոհարար դառնամ, քան «Ինտեր» տեղափոխվեմ: Նրանց մոտ բացակայում են զգացմունքները: «Միլան»-ն իմ տունն է, ուզում եմ այստեղ մնալ»:
Հիշեցնենք, որ «Միլան»-ն այժմ 62 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը և «Ինտեր»-ին գերազանցում է ընդամենը 2 միավորով: Իտալական ամենասպասված դերբին կկայանա ապրիլի 3-ին:
«Միլան» ՖԱ