Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի համար ավարտված է բռնցքամարտի Աշխարհի 2012թ. երիտասարդական առաջնության առաջին օրը: Մեր հավաքականից վերջինը ռինգ դուրս եկավ 64 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Երիցյանը:
Գոռի հակառակորդը Չինական Թայփիի ներկայացուցիչ Լիու Յու-Լինն էր, ում մեր մարզիկը պարտության մատնեց 3:1, 8:5, 10:5 հաշվով (21:11):
Այսպիսով՝ մեր տղաները տոնեցին 3 հաղթանակ և կրեցին 1 պարտություն:








































