«Մերսեդես»-ը հայտարարել է գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին: Այդ մասին է հայտնում «Մերսեդես»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` Ռոսբերգը թիմին է միացել 2010 թվականին և արդեն հինգերորդ մրցաշրջանն է անցկացնում «Մերսեդես»-ի կազմում: Այդ ընթացքում նա 5 անգամ Գրան պրիի հաղթող է դարձել:
Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում: Bild-ի տեղեկությունների համաձայն` այն 3 տարվա ժամկետ ունի, որի ընթացքում ավտոարշավորդը 55 մլն եվրո կվաստակի: