Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Դավիդսը իր կարծիքն է հայտնել Հոլանդիա-Արգենտինա հանդիպման վերաբերյալ, որը տեղի կունենա աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի շրջանակներում.
«Հոլանդիայի հավաքականը կզգա 200 միլլիոն բրազիլացիների աջակցությունը: Արգենտինայի ընտրանին այքան էլ լավ մարզավիճակում չի գտնվում: Կարծում եմ՝ կկրնկվի «Մունդիալ-1998»-ի ժամանակ գրանցված արդյունքը, որտեղ Հոլանդիայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով»-, ասել է Դավիդսը:
Նշենք, որ Հոլանդիա-Արգենտինա հանդիպումը տեղի կունենա Հուլիսի 9-ին, Երևանի ժամանակով ժամը 00:00-ին: