Անգլիական «Տոտենհեմ»-ի դարպասապահ Ուգո Լյորիսը մեկնաբանել է երեկ տեղի ունեցած «Լացիո» – «Տոտենհեմ» խաղը՝ նշելով, որ կցանկանար ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ:
«Յուրաքանչյուր խաղին ես հանդես եմ գալիս առավելագույն նվիրվածությամբ՝ անկախ մրցակցից: «Տոտենհեմ»-ը լուրջ թիմ է՝ լուրջ նպատակներով: Այն լավ նախագիծ է, որ ներառում է երիտասարդ, տաղանդավոր խաղացողների: Մենք մեծ ապագա ունենք: Հարկավոր է, որ ես ավելի շատ խաղամ՝ խաղամակարդակս պահպանելու համար:
Հուսով եմ՝ ավելի հաճախ խաղադաշտ դուրս կգամ: Բոլորս կենտրոնացած ենք՝ ակումբի նպատակներին հասնելու համար: Մեր կազմում կա չորս լավ դարպասապահ: Ընտրությունը մարզչական անձնակազմինն է: Հույս ունեմ՝ ավելի շատ կխաղամ»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Լյորիսի խոսքերը:






































