Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել ակումբի նախկին ավագ Ֆերնանդո Յերոյին: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Պորտուգալացի մասնագետի կարծիքով` «արքայական ակումբ»-ը վերջին տարիներին կորցրել է իր կշիռը Իսպանիայի, ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ֆուտբոլային ղեկավարների առջև: Նա վստահ է, որ այս հարցում «Ռեալ»-ը զիջում է «Բարսելոնա»-ին: Մոուրինյոն Յերոյին մեծ ներուժ ունեցող անձ է համարում և չի կասկածում, որ վերջինս կկարողանա շտկել բացասական տեղաշարժերը: Սակայն «Ռեալ»-ի նախագահ Ֆիորենտինո Պերեսը մերժել է մասնագետի առաջարկը` Յերոյի հետ տարաձայնություններ ունենալու պատճառով: «Բլանկոսներ»-ի նախագահը ցանկանում է թիմում տեսնել ակումբի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմին:
Հիշեցնենք, որ նախկինում Յերոն զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Մալագա»-ի սպորտային տնօրենի պաշտոնը:








































