Մադրիդի «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բրիտանական մամուլի հետ զրույցում հայտարարել է, որ իր թիմի այս տարվա առաջնային նպատակը Չեմպիոններրի Լիգայի գավաթը նվաճելն է:
«Այս մրցաշրջանում բոլորս մտադիր ենք նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը: Այս մտադրությունն ամենուր է, անգամ քաղաքի փողոցներում է զգացվում. բոլորը գիտեն, որ սա «Ռեալ»-ի տասներորդ գավաթն է Չեմպիոնների Լիգայում: Սա նաև իմ անձնական երազանքն է: Հաղթանակն ուղեկից կլինի մեզ այս կամ հաջորդ մրցաշրջանում. պարզապես հարկավոր է համբերատար լինել ու հանգստություն պահպանել»,- ասել է պորտուգալացին:








































