Առաջին միջին քաշային կարգում WBO վարկանիշային աղյուսակի առաջատար, դեռևս անպարտելի Վանես Մարտիրոսյանն այսօր մեքսիկացի Բլադիմիր Էրնանդեսի հետ կմենամարտի միջին քաշային կարգում:
Նախապես պլանավորվել էր, որ բռնցքամարտիկների քաշը չպետք է գերազանցեր 156 ֆունտը, բայց մեքսիկացու քաշը նախատեսվածից ավելի էր, և կողմերը որոշեցին 2 ֆունտով բարձրացնել քաշը, սակայն Էրնանդեսն ավելի ծանր էր, և Մարտիրոսյանը սեփական երկրպագուներին չհիասթափեցնելու համար որոշեց համաձայնել, որ մարտն անցնի լիարժեք միջին քաշային կարգում (160 ֆունտ):
«Հանուն այս մարտի ես երկար ճանապարհ եմ անցել մինչև Կանադա: Բազմաթիվ երկրպագուներ են հավաքվել այստեղ` այս մարտին հետևելու համար, և ես չեմ կարող նրանց հիասթափեցնել: Սա պարզապես ահավոր էր, քանզի մենք արդեն չէինք հավատում, որ Էրնանդեսը չի գերազանցի նաև 160 ֆունտը»,- Մարտիրոսյանի խոսքերն է մեջբերում BoxingTalk-ը: