Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է թիմի առաջատար Ռադամել Ֆալկաոյի մասին:
Սիմեոնեն պատասխանել է նաև «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ կապված հարցին.
«Եթե Բենզեման «Ռեալ»-ում ավելի շատ խաղաժամանակ ստանա, կարող է խաղալ այնպես, ինչպես Ֆալկաոն: Ֆալկաոյի հետ միշտ լավ հարաբերություններ եմ պահպանել: Նա աշխարհի լավագույն 9 համարն է:
Ես ու Ֆալկաոն ծանոթացել ենք դեռ այն ժամանակ, երբ աշխատում էինք «Ռիվեր Փլեյթ»-ում: Իմ՝ «Ռիվեր Փլեյթ»-ը լքելու մասին որոշումը տարօրինակ էր իր համար: Այդ ժամանակ նա բացատրություն պահանջեց ինձնից»,- հայտարարեց Սիմեոնեն:







































