Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեք Ուիլշերը կարծիք է հայտնել իր թիմակից Սանտի Կասորլայի խաղի վերաբերյալ:
«Տոտենհեմ»-ի դեմ խաղում նա պարզապես հիանալի խաղաց, գործեց շատ բարձր մակարդակով: Գնդակին տիրելու ու դաշտը տեսնելու նրա ունակությունը ուղղակի ֆանտաստիկա է: Մեծ ուրախություն է նրա կողքին խաղալը:
Շատ լավ է, որ թիմում կա նրա պես ֆուտբոլիստ: Շատերն ասում են, թե նախկինում չեն իմացել նրա նման խաղի մասին, բայց ես վաղուց էի լսել Կասորլայի մասին:
Չեմ ուզում հիմա նրան համեմատել Ֆաբրեգասի հետ, քանի որ նրանք տարբեր ոճի խաղացողներ են: Բայց երկուսն էլ հավասարաչափ լավ են խաղում»,– Ուիլշերի խոսքերն է մեջբերում «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:







































