Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ֆորմուլա-1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը դուրս է եկել Կոմայից:
Bild-ի փոխանցմամբ՝ լեգենդար մարզիկն արդեն կարողանում է որոշ ժամանակ շնչել առանց շնչառության սարքի օգնության, ինչպես նաև տարբերում է ձայները:
Շումախերը բացել է աչքերն ու ճանաչել կնոջ՝ Կորինայի ձայնը: Այդուհանդերձ, նա դեռ չի կարողանում խոսել: Ինչ վերաբերում է ֆիզիկական վիճակին, Միխայելը նիհարել է 20 կգ և այժմ կշռում է 55 կգ:
Բժիշկների կարծիքով, վերջնական վերականգնման համար կարող է ամիսներ պահանջվել: