Գերմանացի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից: Այս մասին հայտարարել է նրա մենեջեր Սեբինա Կեմը:
«Ֆորմուլա-1»-ի 7-ակի չեմպիոնը կոմայի մեջ էր 2013թ. դեկտեմբերի վերջից: Շվեյցարիայում դահուկներ վարելիս ավտոարշավորդն ընկել էր ու գլխով հարվածել քարին: Նրան փրկել էր սաղավարտը: Շումախերի գտնվելու վայրի ու առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ չկան:
«Միխայելն այլևս Գրենոբլի հիվանդանոցում չէ: Նա դուրս է եկել կոմայից: Նրա ընտանիքը շնորհակալություն է հայտնում Գրենոբլի հիվանդանոցի բոլոր բժիշկներին, բուժքույրերին ու ֆիզիոթերապևտներին: Նրանք գերազանց աշխատեցին:
Միխայելի ընտանիքը շնորհակալ է նաև մարդկանց, ովքեր սատարել են նրանց այս ողջ ընթացքում: Նրա վերականգնման պրոցեսը շարունավելու է ընթանալ հասարակության աչքից հեռու»: