«Ֆորմուլա 1»-ի «Ռեդ Բուլ» թիմի արշավորդ Մարկ Ուեբերը հայտարարել է, որ պետք չէ սպասել դրամատիկ վերջաբանի Ֆերնանդո Ալոնսոյի ու Սեբաստիան Ֆետելի պայքարում:
«Սա «Ֆորմուլա 1»-ի համար սովորական բան է: Հասկանալի է, երկրպագուները ցանկանում են հաճույք ստանալ, պայքար տեսնել երկու արշավորդների միջև մինչև վերջին պահը, բայց իրականությունում այնպես է լինում, որ նրանք նույնիսկ իրար չեն էլ տեսնում մրցուղում ամբողջ մրցարշավի ժամանակ:
Այնպես որ պետք չէ սպասել դրամատիկ վերջաբանի: Ամեն ինչ կարող է բավականին սպասելի լինել», – հայտարարել է ավստրալացին:
Հիշեցնենք, որ երկու մրցարշավ «Ֆորմուլա 1»-ի մրցաշրջանի ավարտից առաջ Ֆերնանդո Ալոնսոն ու Սեբաստիան Ֆետելը պայքարում են չեմպիոնական տիտղոսի համար: