Պորտուգալացի մոտոցիկլիստ Լուիս Ֆելիպե դա Սոուսա Կարեյրան, որը ներկայացնում էր Benimoto Suzuki Cetelem թիմը, Մակաոյի Գրան-պրիի ժամանակ վթարի է ենթարկվել ու մահացել:
35-ամյա Կարեյրան վթարի է ենթարկվել այսօր՝ նոյեմբերի տասնհինգին՝ Fishermen’s շրջադարձին:
Մրցաշարի կազմակերպիչները տեղեկացնում են, որ դեպքին մասնակից չի եղել և ոչ մի ուրիշ մոտոցիկլիստ:
Դեպքից հետո մոտոցիկլիստին փորձել են օգնել երկու բժիշկ նախքան նրան հիվանդանոց տեղափոխելը: Հիվանդանոց տեղափոխելուց քսան րոպե անց հայտնի է դարձել, որ մարզիկը մահացել է: