Իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն խոսեց հաջողության հասնելու իր բանաձևի մասին.
«Եթե ցանկանում ես հաջողության հասնել, պետք է ամուր լինես ֆիզիկապես և հոգեպես: Դա շատ բարդ է: Գլխավոր նպատակս արդյունավետ ֆուտբոլ խաղալն է ու թիմին օգնելը՝ նոր նվաճումների հասնելու ճանապարհին:
Եթե խփում ես 100 գոլ, բայց տիտղոսներ չես նվաճում, չես կարող հպարտանալ քո ձեռքբերումներով: Գերադասում եմ 10 գոլ խփել, բայց տիտղոսներ նվաճել: Մենք պատրաստ ենք պայքարել արդյունավետ մրցաշրջան անցկացնելու համար»,- հայտարարեց Ռոնալդուն:







































