Բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը, որն այժմ ակտիվորեն զբաղվում է ստեղծագործական կյանքով, ցանկանում է, որ իր ֆիլմում հանդես գա ռեփ և հիփ-հոփ հայտնի կատարող 50 Cent-ը՝ խաղալով հայտնի բռնցքամարտիկի կերպարում:
Թայսոնը նշել է, որ այդ ֆիլմում նախատեսվում է 50 Cent-ին տեսնել հենց իր՝ Մայք Թայսոնի դերում: Խոսելով այդ մասին՝ Թայսոնն ասել է.«Իմ դերում կցանկանայի տեսնել Ջեյմի Ֆոքսին, սակայն նա ավելի մեծ է, քան ես: Այնպես որ, իբրև Մայք Թայսոն հանդես կգա 50 Cent-ը: Իհարկե, սրա համար անհրաժեշտ է, որ նա մի քանի բան սովորի իմ վարվելակերպից»,- Jackie O-ն փոխանցում է Թայսոնի խոսքերը: