Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը վերլուծել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Սելթիկ»-ի դեմ խաղը:
Կատալոնացիները միայն մեկ գոլ են հեղինակել, սակայն խաղադաշտի կենտրոնից խաղը վերսկսել են 2 անգամ:
«Հակառակորդը կարողացավ օգտվել մեր 2 սխալներից: Այնպես որ ոչինչ չի մնում, քան շնորհավորել շոտլանդացիներին` հաղթանակի կապակցությամբ: Այժմ մեզ համար կարևոր նշանակություն ունի Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ հանդիպումը: Մենք պետք է առաջին տեղը զբաղեցնենք խմբում»,- նշել է Չավին:







































