Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարել է, որ իրեն պատասխանատու է համարում թիմի վատ արդյունքների համար:
Հիշեցնենք` «կապտանռնագույններ»-ը հաջողությունների չհասան ո´չ ազգային առաջնության շրջանակներում, ո´չ Իսպանիայի գավաթի խաղարկության և ո´չ էլ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում:
«Ես պատասխանատվություն եմ կրում առանց տիտղոսների ավարտված մրցաշրջանի համար: Չեմ կարող բարձր գնահատական տալ ինձ, բայց նաև չեմ պատրաստվում թաքնվել: Ինչ վերաբերում է տրանսֆերային գործարքներին, ապա այդ հարցը կախված է ոչ միայն մեր, այլ նաև մյուս ակումբներից: Չենք կարող 15 օրերի ընթացքում պատրաստ թիմ ունենալ»,- Marca-ն մեջբերում է Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահի խոսքերը:







































