Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, իտալական «Միլան»-ը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Մբայա Նյանգի տրանսֆերային իրավունքները:
17-ամյա ֆրանսիացին չկարողացավ անհրաժեշտ տպավորությունը թողնել Մասիմիլիանո Ալեգրիի վրա: Այնպես որ, նրան մնում է հեռանալ թիմից՝ չնայած այն հանգամանքին, որ ընդամենն ամռանն է ժամանել:







































