Այս շաբաթ կայանալիք Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի բոլոր հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի պատճառով զոհվածների:
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի խոսքերով, եվրոպական ֆուտբոլային ողջ ընտանիքը սգում է, ցավում և կանգնած է ճապոնացի ժողովրդի կողքին: