Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ բրազիլական ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը՝ Նեյմարը, հայտնվել է «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում: Նշվում է, որ Նեյմարի ծառայություններով անձամբ հետաքրքրված է ակումբի գլխավոր մարզիչը՝ Ռոբերտո Մանչինին:
Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնա»-ն, ավելին՝ վերջերս լուրերը շատ են այն մասին, որ Նեյմարը տեղափոխվում է կատալոնյան ակումբ, սակայն այս լուրը պաշտոնապես չհաստատվեց:
Տրանսֆերային արժեքների գործում մասնագիտացված Transfermarkt-ը բրազիլացու տրանսֆերը գնահատում է 40 միլիոն եվրո:








































