Իտալական «Նապոլի»-ի ղեկավարությունը ցանկանում է «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին հրավիրել իր թիմ՝ Վալտեր Մացարիին փոխարինելու, որը կարող է մրցաշրջանի վերջում հեռանալ թիմից:
Հաջորդ թեկնածուն Ջուզեպե Սանինոն է, որը նախկինում գլխավորել է «Պալերմո»-ն: Այս մասին տեղեկացնում է Մեդիասեթը:
Հիշեցնենք, որ Ալեգրին «Միլան»-ի գլխավոր մարզիչն է՝ սկսած 2010 թվականի հունիսի 25-ից:






































