Իտալացի պաշտպան Ալեսանդրո Նեստան, որը «Միլան»-ից տեղափոխվեց «Մոնրեալ», արդեն ձմռանը կարող է վերադառնալ իտալական ակումբ:
Հաղորդվում է, որ Նեստայի ծառայություններով անձամբ Գալիանին՝ «Միլան»-ի փոխնախագահն է հետաքրքրված, որը դժգոհ է թիմի պաշտպանության՝ այս մրցաշրջանում ցույց տված խաղից: Այս մասին տեղեկացնում է tuttomercatoweb-ը:







































