Իսպանական «Սևիլիա»-ի կիսապաշտպան Խոսե Անտոնիո Ռեյեսը, հնարավոր է, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում լքի ակումբը:
Ինչպես տեղեկացնում է Estadio Deportivo-ն, 29-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Ֆեներբախչե»-ն:
Հիշեցնենք, որ Ռեյեսը 2012 թվականի հունվարին է վերադարձել «Սևիլիա»: Սակայն նրան չի հաջողվել հարազատ թիմի մեկնարկային կազմում տեղ ապահովել:







































