«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն իր դժգոհությունն է հայտնել այն կապակցությամբ, որ տարվա լավագույն ֆուտբոլիստների ցուցակում ընդգրկված չեն Չեմպիոնների Լիգայի գավաթակիր թիմի խաղացողներից և ոչ մեկը:
«Ես հիասթափված եմ: Որպես Չեմպիոնների Լիգայի հաղթող՝ մենք հուսով էինք, որ մեր ֆուտբոլիստներին կգնահատեն արժանի կերպով: Նման որոշումը բարդ է բացատրել: Ես ընդհանրապես վստահ չեմ, դիտու՞մ են արդյոք նրանք միջազգային հանդիպումները»,- նշել է մասնագետը:
Ինքը` Դի Մատեոն ընդգրկվել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի հավակնորդների ցուցակում:
«Ինձ համար մեծ առավելություն է «Չելսի»-ի մարզիչ լինել և մարզել բարձրակարգ ֆուտբոլիստների»,- նշել է Դի Մատեոն:







































