Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը Twitter-ի իր էջում մեկնաբանել է Դանի Ալվեսի հետ կապված միջադեպը: Հիշեցնենք, որ «Վիլյառեալ»-ի հետ արտագնա խաղում տրիբունայից բանան էին նետել Ալվեսի ուղղությամբ, որը բրազիլացին վերցրել և կերել էր:
«Մենք բոլորս կապիկներ ենք, բոլորս նույնն ենք: Ո՛չ ռասիզմին: Ցավալի է, որ նույնիսկ 2014 թվականին են նման միջադեպեր լինում:
Այս լուսանկարով շարունակում եմ անել այն, ինչ արեց Դանի Ալնեսը: Եթե դուք նույնպես նման կերպ եք մտածում, ապա նույնպես տեղադրեք նման լուսանկար»:
.jpg)







































