Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս, երբ կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ խաղալիս որոշ թիմեր ամբողջ խաղը պաշտպանվում են:
«Մինչև կոկորդս կուշտ եմ այն խաղերից, երբ «Բարսելոնա»-ի դեմ խաղալիս ամբողջ կազմով պաշտպանվում են: Չեմպիոնների Լիգայում չպետք է հանդես գալ «Սելտիկ»-ի պես:
Անցած տարի նույնն արեց «Չելսի»-ն: Դա շատ վատ օրինակ է ողջ ֆուտբոլի համար: Չափազանց վատ է, որ նրանց այդկերպ հաջողվեց դառնալ մրցաշարի հաղթող: Ես տեսա, թե ինչպես էր «Սելտիկ»-ն ամբողջ թիմով պաշտպանվում, ու քիչ էր մնում՝ նրանք միավոր կորզեին. դա անարդար է»,- ասել է Շուստերը:







































