World Soccer-ը հրապարակել է տարվա լավագույն մարզչի կոչման հավակնորդների ցանկը, որում տեղ են գտել Վիսենտե դել Բոսկեն, Ժոզե Մոուրինյոն, Դիեգո Սիմեոնեն, Մարսելո Բիելսան, Ռոբերտո դի Մատեոն, Ռենե Ժիրարը, Յուրգեն Կլոպը, Էրվե Ռենարը, Լուիս Տենան և Տիտեն:
Ըստ հանդեսի` լավագույն թիմի կոչմանը հավակնում են Մադրիդի «Ատլետիկո»-ն, «Չելսի»-ն, Դորտմունդի «Բորուսիա»-ն, «Կորինտիանս»-ը, «Յուվենթուս»-ը, Մեքսիկայի օլիմպիական հավաքականը, «Մոնպելյե»-ն, «Ունիվերսիդադ դե Չիլի»-ն և Զամբիայի հավաքականը, որը հաղթանակ է տարել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում:








































