Մադրիդի «Ռեալ»-ը չի նախատեսում մոտ ժամանակներս երկարաձգել իր առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագրի ժամկետը, հայտնում է կատալոնական Sport.es-ը՝ հղում կատարելով Punto Pelota-ին:
Ակումբի ղեկավարությունը վախենում է, որ ժամանակի հետ Ռոնալդուն կկորցնի իր գլխավոր հաղթաթուղթը՝ արագությունը, իսկ նոր պայմանագիրը շատ ծանր կլինի ֆինանսական տեսանկյունից:
Աղբյուրը նշում է, որ Ռոնալդուի հեռանալու դեպքում «Ռեալ»-ը կփորձի պայմանագիր կնքել Ռադամել Ֆալկաոյի ու Գարեթ Բեյլի հետ:
Հիշեցնենք, որ 27-ամյա հարձակվողի գործող պայմանագիրն ավարտվում է 2015 թվականին:







































