«Շալկե»-ի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը որոշ մանրամասներ է հիշել իր ֆուտբոլային անցյալից ՉԼ գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ կայանալիք խաղից առաջ:
«Կար ժամանակ, երբ «Արսենալ»-ը հետաքրքրվում էր իմ ծառայություններով: Երբ Արսեն Վենգերը պատրաստվում էր պաշտոնական առաջարկ կատարել իմ տրանսֆերի վերաբերյալ, ես բանակցություններ էի վարում Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
Հնարավոր է` եթե «զինագործներ»-ի մարզիչը չուշանար, ես մինչև այժմ հանդես գայի Լոնդոնում, սակայն ես չեմ զղջում: Ինձ ամեն ինչ դուր է գալիս «Շալկե»-ում»,- հոլանդացուն մեջբերում է Telegraaf.nl-ը:








































