Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է, որ իր թիմը երկարաձգի պայմանագիրը կիսապաշտպան Թեո Ուոլքոթի հետ:
«Ես հակված եմ այն կարծիքին, որին և առաջ էի հակված. հարկավոր է պայմանագիր կնքել Ուոլքոթի հետ:
Ուոլքոթը գրեթե ապաքինվել է վնասվածքից: Այսօր նա թեթև մարզում կանցկացնի, որից հետո լիովին պատրաստ կլինի հանդիպումներ անցկացնելուն»,- ասել է Վենգերը:








































