«Անժի»-ի կամերունցի հարձակվող Սամյուել Էտո’Օն հարցազրույց է տվել ֆրանսիական ռադիոյին և հայտնել, որ ամռանը ՊՍԺ-ի հետ բանակցություններ է վարել և առաջիկայում չի պատրաստվում ավարտել կարիերան:
«Ամռանն իսկապես բանակցություններ եմ վարել ՊՍԺ-ի հետ: Այն հիանալի թիմ է և մեծագույն մարզիչ ունի: Սակայն տեղափոխությունս չկայացավ: Այնուամենայնիվ, փարիզյան ակումբը` ի դեմս Իբրահիմովիչի, գերազանց հարձակվողի իրավունքներ ձեռք բերեց: Ես շարունակում եմ հանդես գալ «Անժի»-ում:
Առաջիկայում կարիերաս ավարտելու մտադրություն չունեմ: Կխաղամ այնքան, ինչքան հաճույք ստանամ: Սկսել եմ ֆուտբոլ խաղալ գումար վաստակելու նպատակով, սակայն ներկայումս այդ հարցն իմ առջև դրված չէ, քանի որ «Անժի»-ում լավ եմ վարձատրվում»,- նշել է 31-ամյա կամերունցին:







































