Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Ջենոա»-ին հաղթելուց հետո «Ռոմա»-ի հարձակվող Պաբլո Օսվալդոն կիսվել է տպավորություններով:
«Կարևորագույն հաղթանակ էր: Առաջին 20 րոպեները մենք շատ վատ մակարդակով անցկացրինք ու երկու գոլ բաց թողինք, բայց հետո հավաքվեցինք ու հասանք մեր նպատակին:
Հիանալի ֆուտբոլ էր: Եթե հետագայում էլ շարունակենք այսպես խաղալ, ապա «Ռոմա»-ն կարող է շատ խաղերում հաղթել:
Կարևորն այն է, որ ցանկացած խաղի մոտենանք ճիշտ տրամադրվածությամբ»,- հայտարարել է Օսվալդոն, ով խփեց իր թիմի 4 գոլերից երկուսը:








































