El Mundo Deportivo-ն հաղորդում է, որ Մադրիդի «Աթլետիկո»-ն որոշում է կայացրել ձեռք բերել «Բրագա»-ի հարձակվող Պիցիի տրանսֆերային իրավունքները:
Ներկայումս 23-ամյա խաղացողը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Դեպորտիվո»-ի կազմում:
Նշենք, որ պորտուգալական ակումբը Պիցիի տրանսֆերի դիմաց պահանջում է 13,5 միլիոն եվրո: «Աթլետիկո»-ն ձեռք կբերի ֆուտբոլիստի տրանսֆերն այն ժամանակ, երբ նա իր ակումբ վերադառնա ժամանակավոր համաձայնագրի ավարտից հետո:
Հատկանշական է, որ Պիցին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ:








































