Իտալական «Միլան»-ի դարպասապահ Քրիստիան Աբիաթին կարող է չմասնակցել Իտալիայի A Սերիայի 8-րդ տուրի՝ «Լացիո»-ի դեմ խաղը:
Ֆուտբոլիստը բաց է թողել թիմի վերջին մարզումը շնչառական վարակի պատճառով: Ակնկալվում է, որ Աբիաթին պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի՝ «Մալագա»-ի դեմ խաղին:
Հավելենք, որ «Լացիո»-ի դեմ խաղում իտալական թիմը չի կարող ապավինել նաև Ռոբինյոյին, որը ևս վնասվածք ունի:
«Միլան» – «Լացիո» խաղը տեղի է ունենալու հոկտեմբերի 20-ին՝ ՀՀ ժամանակով 22:45-ին:








































