Տոմաս Մյուլերը գոհ է «Բավարիա»-ում իր գործերի ընթացքից, սակայն չի բացառում, որ կարող է լքել ակումբը:
«Այժմ գործերս լավ են «Բավարիա»-ում, և ես ցանկանում եմ կենտրոնացնել ուշադրությունս ընթացիկ մրցաշրջանի վրա: Դա չի նշանակում, որ ես չեմ ուսումնասիրելու այլ շահավետ առաջարկներ, եթե դրանք լինեն:
Գիտեմ արժեքս, քանի որ հիանալի ակումբի և աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի ֆուտբոլիստ եմ»,- ասել է Մյուլերը:
Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Բավարիա»-ի հետ ուժի մեջ կլինի մինչև 2015 թվականը:






































