«Ֆիորենտինա»-ն ցանկանում է ձեռք բերել «Լիոն»-ի հարձակվող Լիսանդրո Լոպեսի տրանսֆերը: La Nazione-ի հաղորդմամբ` տեղափոխությունը կարող է տեղի ունենալ արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Նշվում է, որ «Ֆիորենտինան» 11 մլն եվրո կտրամադրի Լիսանդրոյի տրանսֆերի գնման համար:
Նշենք, որ Լիսանդրո Լոպեսը «Լիոն» է տեղափոխվել 2009 թվականին, ու մինչ այսօր թիմում անցկացրել է 93 խաղ՝ խփելով 51 գոլ:








































