«Ատլետիկո»-ի ղեկավարությունն արդեն մի քանի անգամ հայտնել է, որ 48 մլն եվրո ստանալու դեպքում կվաճառի Ռադամել Ֆալկաոյի իրավունքները: Ակումբի ղեկավարները, սակայն, նշում են նաև, որ նախատեսում են սպասել մինչև մրցաշրջանի ավարտը, որպեսզի ստույգ տեսնեն, թե որ մրցաշարում հանդես գալու հնարավորություն կստանա «Ատլետիկո»-ն:
«Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հաշվի չի առնի այդ բոլոր հայտարարությունները: Նա նախատեսում է արդեն հունվարին բանակցություններ սկսել «Ատլետիկո»-ի ղեկավարության հետ և համաձայնեցնել կոլումբիացի ռմբարկուի տրանսֆերային գործարքի մանրամասները:
Ակնկալվում է, որ Աբրամովիչը 46 մլն ֆունտ կառաջարկի Ֆալկաոյի տրանսֆերի դիմաց: Լոնդոնյան ակումբի սեփականատիրոջ համար Ֆալկաոն թիվ 1 տրանսֆերային նպատակ է: Աբրամովիչը մտադրություն ունի շրջանցել ֆուտբոլիստի իրավունքներին հավակնող բոլոր թիմերին, որոնց թվում են նաև «Մանչեսթեր Սիթի»-ն և Մադրիդի «Ռեալ»-ը:







































