«Հրազդան» մարզադաշտում իսկական ֆուտբոլային տոն է: Մարզադաշտն ալեկոծվում է և սատարում է մեր հավաքականին: Չեն դադարում Հայաստան վանկարկումները: Իտալացիների գրոհներն ավելի վտանգավոր են, բայց ամենաչնչին հնարավորության դեպքում անգամ մեր տղաները նետվում են հակագրոհի:
Բաց թողած գոլից հետո տղաները չեն ընկճվել և փորձում են ետ բերել կորցրածը: «Հրազդան»-ը սպասում է պատասխանին:








































