«Չելսի»-ի նորեկ Օսկարը հայտարարել է, որ սկսել է ֆուտբոլ խաղալ փոքր տարիքից` փողոցում:
«Բոլորը վստահ էին, որ ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ դառնալու: Բազմաթիվ բրազիլացիների նման` ես սկսել եմ ֆուտբոլ խաղալ փողոցում: Հայրս էլ է զբաղվել ֆուտբոլով: Ճիշտ է, ոչ պրոֆեսիոնալ, սակայն Բրազիլիայում շատ տղաներ իրենց համար բացահայտում են ֆուտբոլը հենց այսպես:
Իհարկե, քանի որ հայրս ֆուտբոլիստ էր, մեր ընտանիքում այն սիրված մարզաձև էր: Մեծ եղբայրներս նկատեցին, որ տաղանդ ունեմ: Բոլորը խոսում էին այդ մասին, և ես որոշեցի փորձել նվաճումներ գրանցել»,- ասել է Օսկարը:







































