Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ Ռոմելու Լուկակուն, որը ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Վեսթ Բրոմվիչ»-ի կազմում, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ետ դառնալ լոնդոնյան ակումբ:
Այս մասին տեղեկացնում է «կապույտներ»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն:
«Կխոսենք այդ մասին հունվարին. դա կախված է իրավիճակից: Լուկակուն քիչ հնարավորություն ուներ մեկնարկային կազմում հայտնվելու, այդ իսկ պատճառով վարձակալությամբ նրա իրավունքները տվեցինք «Վեսթ Բրոմվիչ»-ին: Այդ թիմում նրա գործերը լավ են ընթանում»,- London24.com-ը փոխանցում է Դի Մատեոյի խոսքերը:








































