«Չելսի»-ի ղեկավարությունը տեղյակ է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսի և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կոնֆլիկտի մասին և ցանկանում է ձեռք բերել իսպանացու տրանսֆերը՝ օգտվելով ստեղծված իրավիճակից:
AS-ը տեղեկացնում է, որ «արիստոկրատներ»-ը պատրաստվում են 2013 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պաշտոնական առաջարկ անել իսպանական ակումբին:
Պարբերականի հավաստմամբ՝ Ռամոսին Լոնդոնյան թիմ հրավիրելու համար «Չելսի»-ն պատրաստ է 50 մլն եվրո վճարել:







































