ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նշել է, որ Ստամբուլին չի ստիպում ընտրություն կատարել Օլիմպիադայի և ֆուտբոլի Եվրոպայի առաջնության միջև, սակայն մարզական երկու միջոցառումները միևնույն տարվա մեջ նույն քաղաքում անցկացնելը նպատակահարմար չի գտնում:
Հիշեցնենք, որ Ստամբուլը մրցակցելու է Մադրիդի և Տոկիոյի հետ` Օլիմպիադա-2020-ի կազմակերպման, իսկ Թուրքիան հավակնում է «Եվրո-2020»-ի անցկացմանը:
«Մենք ուլտիմատում չենք ներկայացնում Թուրքիային: Սակայն անցկացնել երկրում «Եվրո»-ն, իսկ 10 օր անց նույն երկրում անցկացնել Օլիմպիադայի բացումը տրամաբանական չէ:
Եվրոպայի առաջնության խաղերը տարբեր երկրներում անցկացնելու գաղափարն ուսումնասիրվում է հատուկ 2020 թվականի համար, երբ տոնելու ենք մրցաշարի 60-ամյակը: Սպասում ենք եվրոպական երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների պատասխանին»,- ասել է Պլատինին:







































