Ֆրանսիայի ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի կարծում, թե Լիոնել Մեսսին արժանի է «Ոսկե գնդակ»-ին:
Շվեդ ֆուտբոլիստը նշել է, որ նախորդ մրցաշրջանում Մեսսին թիմային նշանակալի նվաճումներ չի գրանցել:
«Իհարկե, նա կրկին աչքի ընկավ իր խաղով: Սակայն «Բարսելոնա»-ն մեծ նվաճումներ չի գրանցել: Մեսսին արդեն արժանացել է այդ պարգևին 3 անգամ, և եթե ամեն ինչ նույնկերպ շարունակվի, ապա մյուս ֆուտբոլիստները տարվա լավագույն ֆուտբոլիստ դառնալու հնարավորություն չեն ունենա: Ժամանակն է, որ «Ոսկե գնդակ»-ին մեկ այլ ֆուտբոլիստ արժանանա»,- ասել է Իբրահիմովիչը:







































